Ծեծկռտուք՝ ԱԺ-ում․ ՔՊ-ական Վարդանյանը վնասվածք է ստացել![]() 31 մարտի 2023 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում միջադեպ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վարդանյանը մարմնական վնասվածք է ստացել։ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- գրել է Կոնջորյանը։ Yerkir.am-ն իր հերթին գրում է․ «Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ում սովորություն դարձած գործելաոճին համաձայն, ձայնը բարձրացրել, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել իրեն սաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա: Տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո զարմանալի օպերատիվությամբ գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին»։ Ոստիկանությունից ասել են, որ այս պահին ասելիք չունեն. ավելի ուշ կմեկնաբանեն միջադեպը, հայտնում է Aysor.am-ը։ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը հայտնել է, որ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։ Նրա վիճակը կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |