Բյուրականի աստղադիտարանի պլանետարիումը վերաբացվել է

Բյուրականի աստղադիտարանի պլանետարիումը վերաբացվել է

PanARMENIAN.Net - ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» պլանետարիումը։

Այն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան, որտեղ այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի ատրակցիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:

Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (5-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։

Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը 25-30 րոպե է։ Պլանետարիումը բաց է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-18:00։

Տոմսերի արժեքները հետևյալն են. երեխաներ՝ 400 դրամ, մեծահասակներ՝ 1200 դրամ, արտասահմանցիներ՝ 1800 դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---