ՔԿ․ Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը` դիմել բուժհաստատություն![]() 31 մարտի 2023 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին Քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ՝ քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։ Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,-ասվում է գրառման մեջ։ Ազգային ժողովում միջադեպ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վարդանյանը մարմնական վնասվածք է ստացել։ Վարդանյանը ներմաշկային կոսմետիկ կար է ստացել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Yerkir.am-ն իր հերթին գրում է․ «Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ում սովորություն դարձած գործելաոճին համաձայն, ձայնը բարձրացրել, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել իրեն սաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա: Տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո զարմանալի օպերատիվությամբ գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |