Երևանի ավագանին արտահերթ նիuտ կգումարի![]() 1 ապրիլի 2023 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին ապրիլի 4-ին արտահերթ նիuտ կգումարի։ Օրակարգի միակ հարցը՝ գույքի նվիրատվության մասին, վերաբերում է նոր ավտոբուսների օտարմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ավտոբուսներն անհատույց կօտարվեն (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Նախագծով առաջարկվում է 6․6 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ Zhongtong bus մակնիշի ավտոբուսները և 12․3 մլրդ դրամ արժեքով թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության մարտի 16-ի նիստում հայտարարել էր, որ Հայաստան ներկրված նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտ 1 ամսից։ Նա ներողություն էր խնդրել երևանցիներից ուշացման համար, քանի որ փոխադրամիջոցների մեկնարկը նախատեսված էր մարտի 1-ին։ Նա նշել էր, որ ինչպես չինական արտադրության 150 Zhongtong, այնպես էլ եվրոպական 87 MAN ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան և մաքսազերծման գործընթացի ավարտից հետո տեսանելի կլինեն քաղաքի փողոցներում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |