ՌԴ զինծառայողները վարժանքներ կանցկացնեն ՀՀ «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում![]() 3 ապրիլի 2023 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի անձնակազմը Հայաստանում սկսել է հսկիչ ստուգում անցկացնել ձմեռային ուսումնական շրջանի մշտական տեղակայման կետերում և բարձրլեռնային «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Առաջին փուլում ստուգվելու է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման զինծառայողների մարտական պատրաստվածության, անձնակազմի օպերատիվ պատրաստվածության մակարդակը, սպառազինությունն ու զինտեխնիկան։ Ստուգվելու են նաև զինծառայողների տեսական գիտելիքները։ Ստուգման հաջորդ փուլում անձնակազմը կկատարի ուսումնական մարտական պատրաստության առաջադրանքներ բարձր լեռնային պայմաններում՝ անվավոր և զրահատանկային տեխնիկայի վարման վարժանքներ, հրաձգություն զենքի բոլոր տեսակներից, հատուկ, տեխնիկական, մարտավարական, շարային և ֆիզիկական պատրաստության, ռազմական տեղագրության և ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության նորմատիվների հանձնում: Photo. Ria Novosti ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |