Աբրահամյան․ Ադրբեջանը 5-6 հատվածով առավել բարենպաստ դիրքեր դուրս գալու հնարավորություն է ստացել

Աբրահամյան․ Ադրբեջանը 5-6 հատվածով առավել բարենպաստ դիրքեր դուրս գալու հնարավորություն է ստացել

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում:

«Եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով, առավել բարենպաստ դիրքեր դուրս գալու հնարավորություն Ադրբեջանը ստացել է:

Ադրբեջանն ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։ Կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը հումանիտար խնդիրներ է առաջացրել գյուղում:

Մարտի 27-ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

 Ուշագրավ
---