Ծնոտ՝ սեփական կողոսկրից. ՈՒԱԿ-ում կատարվել է բացառիկ բարդ վիրահատություն![]() 5 ապրիլի 2023 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացառիկ բարդ վիրահատություն է կատարվել՝ ծնոտի ռեկոնստրուկցիա բուժառուի կողոսկրից։ 65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից: Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով): Որոշվել է կատարել վիրահատություն: Վիրահատության ընթացքում հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով, կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդեսեկցիա (բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները)։ Բժիշկները նաև կատարել են ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժոառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս): Ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը կարող է դառնալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղի պատճառ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |