Քերոբյանն ԱՄՆ-ի գործընկերների հետ քննարկել է ՀՀ-ում PayPal-ի հասանելիության հնարավորությունը![]() 8 ապրիլի 2023 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել է տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը խոսել են Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորությունից, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեությունից։ Քննարկվել են նաև տնտեսական փոխգործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրի ակտիվացման և դիվերսիֆիկացման, ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման, ֆինանսական կառույցների համագործակցության խթանման, կանաչ էներգետիկայի զարգացման և այլ հարցեր։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վենկատարամանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպմանն անդրադարձել են առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը և շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |