Հայաստանի կառավարությունը հաստատել է ՏՏ ոլորտի զարգացման 2009թ. ծրագիրը23 ապրիլի 2009 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստին հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի զարգացման համար պետական աջակցության 2009թ. ծրագիրը:«Ծրագրի հաստատման նպատակը աջակցությունն է Հայաստանում գիտելիքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնված հասարակության ձեւավորմանն եւ ընդհանուր առմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը»,- ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքով, ծրագիրն իրագործվելու է պետության հետ սերտ փոխգործակցության, Համաշխարհային Բանկի 30 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական աջակցության պայմաններում: Ինչպես հաղորդել է Էկոնոմիկայի նախարարը, ծրագիրը ներառում է 8 ուղղություն, այդ թվում` գյուղական համայնքներում հեռուստահաղորդակցման սարքավորումների ստեղծումն ու շահագործումը, որը թույլ կտա մի շարք ծառայություններ օգտագործել եւ այդ ծառայությունները հնարավոր կդառնա հասցնել երկրի մարզեր: Նախատեսվում է նաեւ HP ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր բնակչին մեկական համակարգիչ հատկացնել: Ծրագիրը ենթադրում է համաֆինանսավորում, անցել է քննարկման զանազան փուլեր եւ դիտարկվել է նախարարական կոմիտեում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |