Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել Ադրբեջանին![]() 11 ապրիլի 2023 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել Ադրբեջանին, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։ Նպատակը հումանիտար բնույթի անհետաձգելի հարցերի քննարկումն է: «Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մարտի 13-ին Ադրբեջանն առաջարկել է8 ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: Արցախի ԱԳՆ-ն պատասխանել էր, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |