Միրզոյանն ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին է ներկայացրել Տեղի մոտ Ադրբեջանի սադրանքի մանրամասները

Միրզոյանն ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին է ներկայացրել Տեղի մոտ Ադրբեջանի սադրանքի մանրամասները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասները։

Նա նշել է, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում նաև խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
---