ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Երևանում է․ Նա կհանդիպի Փաշինյանի հետ![]() 17 ապրիլի 2023 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այդ մասին նա ասել է մարտի վերջին Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում իր ելույթի ժամանակ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |