Ճանապարհային քարտեզի մասին Հայաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունը ենթադրում է խնդիրների փաթեթային լուծում24 ապրիլի 2009 - 00:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ճանապարհային քարտեզի սահմանման առնչությամբ մի գործընթացի արդյունք է, որը երեկ չի սկսվել: Այն սկսվել է երկու տարի առաջ, եւ մենք այսօր վկաներն ենք այն բանի, որ Երեւանն ու Անկարան արդեն շատ լուրջ առաջխաղացումներ են ձեռքբերել երկկողմ հարաբերություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օհանը : «Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ խնդիրներ չի ցանկանում հարեւան երկրների հետ, եւ ահա մենք տեսնում ենք Անկարայի նոր արտաքին քաղաքականության արդյունքը», - նշել է թուրք փորձագետը:Օհանի կարծիքով, ճանապարհային քարտեզի մասին Երեւանի եւ Անկարայի պայմանավորվածությունը ենթադրում է հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների համալիր, փաթեթային լուծում: «Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացմանը: Ինձ թվում է, որ ճանապարհային քարտեզի շուրջ պայմանավորվածությունն իր մեջ ներառում է երկկողմ հարաբերությունների օրակարգի մյուս խնդիրները, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Դա բազմափուլ գործընթաց է», - նշել է TURKSAM-ի ղեկավարը: Ինչպես նշել է Սինան Օհանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում: «Ես կարծում եմ, որ ընթացիկ տարում Երեւանին, Անկարային եւ Բաքվին կհաջողվի լուրջ առաջխաղացումներ արձանագրել հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», - ընդգծել է թուրք փորձագետը: 2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ: Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |