Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարին

Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարին

PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն Satty Zhuldyz արագ և կայծակնային շախմատի մրցաշարին: Այն կանցնի ապրիլի 20-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

Մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 12 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարի մասնակիցներն են՝ ՄԳ Վլադիմիր Կրամնիկ, ՄԳ Լևոն Արոնյան, ՄԳ Բորիս Գելֆանդ, ՄԳ Ալեքսանդր Գրիշչուկ, ՄԳ Հոու Յիֆան, ՄԳ Ժավոխիր Սինդարով, ՄԳ Վինսենթ Կեյմեր, ՄԳ Հայկ Մարտիրոսյան, ՄԳ Եկատերինա Լագնո, ՄԳ Արջուն Էրիգաիսի, ՄԳ Ջահոնգիր Վախիդով, ՄՎ Բիբիսարա Ասաուբաևա։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---