Ռուբինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ–թուրքական սահմանի բացման հարցը![]() 18 ապրիլի 2023 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ ապրիլի 17-ին Երևանում հանդիպմանը քննարկել են հայ–թուրքական սահմանի բացման հարցը։ Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորմանը: Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարևորությունը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: 2022-ի հուլիսին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, 2 երկիր այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որոշվել է սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |