Կանադան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը24 ապրիլի 2009 - 00:28 AMT PanARMENIAN.Net - Կանադայի ԱԳ նախարարի մամլո քարտուղար Կատրին Լուբիերը հայտարարել է, որ պաշտոնական Օտտավայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում մեղադրանք չէ ժամանակակից Թուրքիայի հասցեին: «Թուրքիան ժողովրդավարական պետություն է եւ Կանադան լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Մենք ողջունում ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը»,-նշել է մամլո քարտուղարը: Թուրքիան ետ է կանչել Կանադայում իր դեսպանին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին կառավության ներկայացուցիչների մասնակցության պատճառով: Կանադայի Հայ Դատի հաձնախմբի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը հայտարարել է, որ միջոցառմանը ներկա էին իմիգրացիայի հարցերով նախարար Ջեյսոն Քեննին ու Ազատական կուսակցության առաջնորդ Մայքլ Իգնատեւը: Արարողությանը նշվել է Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հինգերորդ տարելիցը: Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը ուղերձ է հղել միջոցառման մասնակիցներին եւ հույս է հայտնել, որ հանդուրժողականության եւ բաց լինելու շնորհիվ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարությանը կհաջողվի հարաբերություններ հաստատել: «Մենք հիշում ենք մարդկանց սարսափելի մահվան եւ հայ ժողովրդի 1915թ. կրած տառապանքների մասին»,-ասվում է Կանադայի վարչապետի ուղերձում: Իր հերթին Մայքլ Իգնատեւը նշել է, որ 1915թ. մեծ ողբերգությունը հիշեցնում է ժողովրդների ատելության ավերիչ ուժի մասին: Կանադայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |