Ջոզեֆ Բայդեն. Ցեղասպանությունների կանխումն ազգային անվտանգության հարց է

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները պետք է դիտարկեն ցեղասպանությունների կանխման հարցը ոչ միայն որպես բարոյական պարտավորություն, այլ նաեւ որպես ազգային անվտանգության գերակայություն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Նա նշել է, որ Վաշինգտոնն անցյալում շատ դանդաղ էր գործում այս հարցում:



«Բարաք Օբամայի նախագահն ու անձամբ ես գտնում ենք, որ Ամերիկայի դանդաղկոտ քաղաքականությունը ցեղասպանությունների կանխման հարցում սխալ է եղել: Մենք պետք է այնպես անենք, որ ցեղասպանություններն երբեք այլեւս չկրկնվեն աշխարհում»,-ընդգծել է Ջո Բայդենը, գրում է JTA-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---