ՀՀ-ում կարմրուկի դեպքերը գերազանցել են 100-ը

ՀՀ-ում կարմրուկի դեպքերը գերազանցել են 100-ը

PanARMENIAN.Net - Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը գերազանցել է 100-ը։ Այդ մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 103 լաբորատոր հաստատված դեպք։

Լաբորատոր հաստատված դեպքերից 36-ը մեծահասակ են։ Ապրիլի 13-ի դրությամբ հոսպիտալացված է եղել 3 պացիենտ։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

Դեպքերի գերակշիռ մեծամասնությունը Երևանից են, մարզերից առավել շատ դեպքեր կան Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:

Դպրոցներում, ուսումնական հաստատություններում կարմրուկով հիվանդացման դեպքեր չեն գրանցվել։

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում։

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---