ԵՄ-ն Հայաստանում նոր դեսպան կունենա

ԵՄ-ն Հայաստանում նոր դեսպան կունենա

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել՝ Վասիլիս Մարագոսի։

Նրա թեկնածությունն առաջարկել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է «Ազատությունը»։

Մարագոսը հիմա ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդարձակման հարցերով գլխավոր վարչության Բոսնիա և Հերցեգովինայի ու Կոսովոյի խումբը:

Ավելի վաղ նա նույն վարչությունում ղեկավարել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության խումբը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը դիվանագետ Անդրեա Վիկտորինն է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---