Չինաստանի դեսպան. Երևանն ու Պեկինն աշխատում են գործակցության նոր ուղղությունների վրա![]() 21 ապրիլի 2023 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայ–չինական հարաբերությունների զարգացման մեծ հեռանկարներ կան, ներկա պահին աշխատանք է տարվում համագործակցության նոր ուղղությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Չինաստանի զարգացումը միայն մեր երկրի ձեռքբերումը չէ, այլև նոր հնարավորությունների ստեղծումն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար», – ասել է Ֆանը։ Ըստ նրա` կողմերն աշխատում են նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի խորացնելու երկկողմն փոխգործակցությունը։ Նոր ուղղությունների շարքում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներուժի ընդլայնումը։ Ֆանը կարծում է, որ սա խթան կհանդիսանա Հայաստանի զարգացման համար, իսկ Պեկինը մշտապես կլինի Երևանի կողքին։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում չինական ավելի մեծ թվով ընկերություններ ցանկություն կհայտնեն ներդրում անել ՀՀ տնտեսության մեջ։ 2009-ից Չինաստանը Հայաստանի առևտրային՝ մեծությամբ երկրորդ գործընկերն է։ 2022 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 39,4%–ով` հասնելով 1,758 մլրդ դոլարի։ Երկու երկրներն էլ մասնակցում են այնպիսի նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությունը, ենթակայանների վերազինումը, ֆոտոէլեկտրական էլեկտրակայանների կառուցումը և այլն։ Բրյուսովի անվան պետական համալսարանին կից գործող «Կոնֆուցիոսի ինստիտուտից» բացի չինական կողմը տարբեր ուսումնական հաստատություններում ևս 3 «Կոնֆուցիոսի դասարան» և չինարենի ուսումնասիրման 10 կենտրոն է բացել։ Այսօր Հայաստանում ավելի քան 3.5 հազար մարդ չինարեն է սովորում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |