Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի վեցակի չեմպիոն![]() 24 ապրիլի 2023 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Նա Զագրեբում ընթացող առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովի նկատմամբ: Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության էր հասել վրացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում 7:4 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում մեդալ նվաճելուն մոտ էր նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, որը, սակայն, բրոնզե մեդալի համար պայքարում 9:5 հաշվով պարտություն է կրել, հայտնում է Factor.am-ը։ Այդ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, որը ներկայացնում է Բուլղարիան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում էր Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ երկու ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում: ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էին Արսեն Հարությունյանն (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |