Բայդեն․ Հիշում ենք Ցեղասպանության զոհերին և թարմացնում մեր խոստումը՝ երբեք չմոռանալ![]() 24 ապրիլի 2023 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ ապրիլի 24-ին հաստատում ենք «երբեք չմոռոնալու մեր խոստումը»։ Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Այսօր մենք դադար ենք վերցնում հիշելու համար Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին 1․5 միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ մահվան ուղարկվեց՝ ողբերգություն, որն ընդմիշտ իր դրոշմը թողեց հայ ընտանիքների սերունդների վրա: Երբ մենք աշխարհի բոլոր ժողովրդների հետ հիշում ենք այս ցավալի պատմությունը, մենք նաև մտորում ենք հայ ժողովրդի տոկունության և վճռականության մասին: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը վերականգնեց իր համայնքները։ Նրանք փայփայեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և երաշխավորելու համար, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել ոճրագործությունները: Եկեք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատի, ապահով և հարգանքով», - ասվում է Բայդենի ուղերձում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |