ԵԺԿ․ Հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները![]() 24 ապրիլի 2023 - 19:04 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ամենամեծ և իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հորդորել է Թուրքիային «ընդունել անցյալի իրողությունները և քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ԵԺԿ հայտարարությունը, որը հրապարակվել է կուսակցության Twitter-ի միկրոբլոգում։ «Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։ Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ «ԵՄ ամենամեծ և իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), որը 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ»,-գրել է Աշոտյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |