Բորել․ Լաչինի վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը![]() 25 ապրիլի 2023 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է Եվրամիության՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու կոչին: «Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի որոշումը, որը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչերին»,- ասել է Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանի տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու հարցում, և հավելել է, որ այդ նպատակով ԵՄ-ն առաքելություն է տեղակայել Հայաստանի տարածքում: Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |