Մակրոն․ ՀՀ-ին Ֆրանսիայի աջակցությունը վճռական և տևական է![]() 25 ապրիլի 2023 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայալեզու գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանին Ֆրանսիայի աջակցությունը վճռական և տևական է: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան հիշատակում է 1915-ի հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Զոհերի հիշատակը պաշտպանելու, ինչպես նաև հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող ոգեկոչման օր։ Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության վկայություն»,-ասվում է գրառման մեջ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հարավային Կովկաս։ Երևանում Կոլոննան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, կայցելի ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների կենտրոնակայան Ջերմուկում, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանում պահանջելու է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |