Ռասմուսեն․ Եթե Բաքուն շարունակի անտեսել իր պարտավորությունները, պետք է լինեն քաղաքական և տնտեսական հետևանքներ![]() 26 ապրիլի 2023 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և Միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող դատական վճիռը, ապա պետք է լինեն քաղաքական և տնտեսական հետևանքներ: Նա նշել է, որ տագնապալի զարգացումներ են Լաչինի միջանցքում, որը միակ ճանապարհն է, որ կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ «Ադրբեջանի կառավարության գործողությունները մեծապես նպաստում են էսկալացիային։ Կարծես, դա կոչված է բարդացնելու ԼՂ հայ բնակչության կյանքը և ավելացնում է էթնիկ զտման վտանգը։ Եվրամիությունը և ամբողջ միջազգային հանրությունը պետք է դրդի Ադրբեջանին, որպեսզի նա թույլ տա մարդկանց ազատ երթևեկությունը և բեռների տեղաշարժը միջանցքով։ Միջազգային հանրությունը նաև պետք է հասկանցի Ադրբեջանի ղեկավարներին, որ եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և Միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող դատական վճիռը, կլինեն քաղաքական և տնտեսական հետևանքներ»,-ասվում է գրառման մեջ։ Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |