ՌՀՄ. Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2009 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ելնելով պանթուրքիզմի գաղափարախոսությունից, միմյանց հաջորդող Թուրքիայի իշխանությունները 1895թ. ի վեր ծրագրված կերպով ոչնչացրել են Օսմանյան կայսրության հայ բնակչությանը` ցանկանալով ոչնչացնել իր տարածքում` Արեւմտյան Հայաստանում բնակվող քրիստոնյա ժողովրդին, որը համառորեն դիմադրում էր թրքացման բոլոր փորձերին եւ Թուրքիայի իշխանությունների կողմից ընկալվում էր որպես անցանկալի տարր Թուրքիայի ճանապարհին, որը մտադիր էր ներխուժել Ռուսաստան` որոշակի տարածաշրջաններ նրանից անաջտելու միտումով: Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված ուղերձում: «Հայերի ջարդերն ու կոտորածը հատկապես մեծ թափ առան Առաջին աշխարհամարտի սկսվելուն հետ: Մեղադրելով հայերին իր դեմ պատերազմող Ռուսաստանի հանդեպ համակրելու համար, թուրքական իշխանությունները 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալեցին, իսկ հետո գազանաբար սպանեցին ազգի շուրջ 800 ականավոր դեմքերի` խորհրդարանի պատգամավորների, գրողների, գիտնականների, խոշոր գործարարների: Գլխատելով ժողովրդին` թուրքերը սկսեցին զանգվածային կոտորածները եւ արտաքսումն իրենց պատմական հայրենիքից: Չէին խղճում ոչ կանանց, ոչ ծերունիներին, ոչ երեխաներին: Մինչ 1923թ. տեւած Ցեղասպանության զոհ դարձան շուրջ 1,5 մլն հայեր: Մյուսները, փրկվելով անխուսափելի մահից, փախստականների ճակատագրին արժանացան, սփռվելով ողջ աշխարհով մեկ: Մի ողջ երկիր ամայացավ իր քաղաքներով եւ գյուղերով, եւ հայ ժողովուրդը զրկվեց իր Հայրենիքի հիմնական մասից, որը գրեթե 10 անգամ գերազանցում է ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը: Թուրքիայի իշխանությունները պարծենում էին, թե վերջնականապես լուծեցին «հայկական հարցը» եւ հայտնի է, որ նրանց գործողություններն օրինակ էր բերում Հիտլերը` կոչ անելով ոչնչացնել հրեաներին եւ այլ ազգերին: Սակայն, չնայած հսկայական կարուստներին, հայ ժողովուրդը չկոտրվեց եւ այս բոլոր տարիներին «հայկական հարցը» շարունակում է մնալ օրակարգում: Ժամանակակից պայմաններում այն կարող է վերջնական լուծում ստանալ միայն այն դեպքում, եթե Թուրքիան ապաշխարհի իր կատարած ոճրագործությունը եւ ջանքեր գործադրի դրա հետեւանքները վերացնելու համար: Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է որպես Հայոց ցեղաասպանության զոհերի հիշատակի օր եւ իր բողոքն է հայտնում Թուրքիայի ուրացման քաղաքականության դեմ: Մեր պայքարում մենք միայնակ չենք: Ամեն տարի նորանոր երկրներ են պաշտոնական փաստաթղթերով պետական մակարդակով դատապարտում կատարվածը եւ ճանաչում այն որպես ցեղասպանություն: Այդ երկրների թիվը հասել է 20-ի եւ առաջիններից մեկը Ռուսաստանն էր: 1995թ. Պետդումայի միաձայն ընդունած հայտարարության մեջ ասվում է, որ «եղբայրական հայ ժողովրդի ոչնչացումը իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսաստանի փլուզման համար պայմաններ ստեղծելու նպատոկով»: Հայ ժողովուրդը ձգտում է կառուցողական հարաբերություններ հաստատել թուրք ժողովրդի հետ, սակայն որպեսզի նման հարաբերությունները հնարավոր դառնան, թուրքական պետությունը պետք է պաշտոնապես ճանաչի ակնհայտն ու վերականգնի պատմական արդարությունը»,-ասվում է ՌՀՄ ուղերձում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |