Խավիեր Սոլանա. Հայ-թուրքական համաձայնությունը լավ նորություն է ողջ Եվրոպայի համար

PanARMENIAN.Net - ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան ողջունել է հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված համաձայնագիրը: Նրա խոսքերով, սա լավ նորություն է ինչպես երկու երկրների, այնպես էլ ընդհանուր առմամբ ողջ Եվրոպայի համար: «Սա շատ կարեւոր ներդրում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման գործում, եւ ես բարձր եմ գնահատում կողմերի խիզախությունն ու հեռատեսությունը»,-հայտարարել է Խավիեր Սոլանան:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---