Հայաստան բնական գազի մատակարարումը 4 օրով դադարեցվել է

Հայաստան բնական գազի մատակարարումը 4 օրով դադարեցվել է

PanARMENIAN.Net - Հայաստան բնական գազի մատակարարումը 4 օրով դադարեցվել է, հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

Նշվում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին՝ ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն, դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---