Բլինքենն առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը

Բլինքենն առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը, հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Միրզոյանի հետ հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 16:30-ին, իսկ Բայրամովի հետ՝ 17:00։

Եռակոմ հանդիպումը նախատեսված է 17:45-ին: Հանդիպումները տեղի կունենան Ջորջ Շուլցի անվան Ազգային ուսումնական կենտրոնում ու մամուլի համար փակ կլինեն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Ադրբեջանական Turan գործակալությունն ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրներին հղումով գրել է, որ Վաշինգտոնում կայանալիք ԼՂ շուրջ բանակցություններում ՀՀ-ն և Ադրբեջանը փորձելու են հաղթահարել տարաձայնություններն ու «ճանապարհային քարտեզ» մշակել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---