Վարչապետ. Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր՝ եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, մենք էլ ենք պատրաստ![]() 6 մայիսի 2023 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադառնալով 8 գյուղ վերադարձնելու Ադրբեջանի պահանջին, ասել է, որ հայկական կողմն էլ ունի օկուպացված գյուղեր։ «Եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, մենք պատրաստ ենք»,- ասել է նա: Փաշինյանը նշել է, որ գյուղը միայն գյուղապետարանի շենքը չէ։ «Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք։ Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա,և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի», - ասել է նա: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման: Նա հրապարակել է այդ պահանջները, որոնց թվում է ՀՀ 8 սահմանամերձ գյուղերը «Ադրբեջանին վերադարձնելը» և փոխհատուցում վճարելը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |