ՀՀ-ն մտադիր է օպերատոր դառնալ Չաբահար նավահանգստում` աշխատանքային խումբ կստեղծվի![]() 8 մայիսի 2023 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։ Աշխատանքային խմբի ղեկավար կլինի էկոնոմիկայի նախարարը։ Աշխատանքային խմբի ղեկավարը որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է տեղեկություն ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ, իսկ վերջնական արդյունքները պետք է տրամադրի մինչև 2023-ի նոյեմբերի 1-ը։ Խմբում կան նաև ԱԳՆ, ՏԿԵՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբի գործունեության նպատակներից է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին այլընտրանք հանդիսացող, Հայաստանի մասնակցությամբ նոր բեռնափոխադրումների միջանցքի՝ Վրաստանի և Սև ծովի միջոցով Արևելյան Ասիայի երկրները, Հնդկաստանն ու Իրանը Եվրոպայի հետ կապելու համար և հակառակ ուղղությամբ՝ Եվրոպան Հնդկական օվկիանոսի միջոցով Հնդկաստանին և Արևելյան Ասիայի երկրներին կապելու համար՝ ՄԲՄԱԵ-ի գործարկման հարցերի քննարկումն ու համապատասխան առաջարկությունների ներկայացումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |