ՌԴ-ն չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը և թռիչքների արգելքը![]() 10 մայիսի 2023 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է վիզաների պահանջը Վրաստանի քաղաքացիների համար։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինը նաև չեղարկել է դեպի Վրաստանի ռուսական ավիաընկերությունների համար գործող թռիչքների արգելքը։ «Ուժը կորցրած ճանաչել ՌԴ նախագահի 2019թ․ հունիսի 21-ի հրամանագիրը»,-ասվում է փաստաթղթում, որով արգելվում էին ավիափոխադրումները երկու երկրների միջև։ ՌԴ և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել էին 2019-ի հունիսին, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաներ եղան ՌԴ պատգամավորների այցերի դեմ, որոնք մասնակցում էին ուղղափառության միջազգային կոնֆերանսին։ Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին արգելվեցին թռիչքները Վրաստան, իսկ զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ տրվեց չվաճառել ուղեգրեր դեպի այդ երկիր։ Նույն օրը դադարեցվեցին վրացական ավիաընկերությունների թռիչքները ՌԴ։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |