ԱՄՆ դեսպանը հանդիպել է անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների անդամներին![]() 13 մայիսի 2023 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է անհետ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքների անդամներին, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները հնարավորության դեպքում պետք է վերադարձվեն նրանց հարազատներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանում 33 հայ գերու առկայությունը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։ Ընթերցեք նաև․ Սահակյան. Հայ գերիներին դաժանորեն ծեծել են, զրկել սննդից, քնից՝ դրան մասնակցել են նաև բուժաշխատողներ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |