«Միացումը» Հայաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները24 ապրիլի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - «Միացում» ազգային նախաձեռնությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ` կապված հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման հետ: Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են Թուրքիայի հետ համաձայնության գալ` որպես նախապայման ընդունելով Թուրքիայի այժմյան սահմանները եւ Ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը, եւ անուղղակիորեն երրորդ նախապայմանը` Արցախի հարցում կապիտուլյացիան:«Միացում» ազգային նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, տեղեկացնել Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին բանակցային գործընթացում կատարված զիջումների մասին, ոչ մի քայլ չզիջել ԼՂ հարցում եւ կոչ է անում ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի հայությանը հայտարարել իրենց բողոքի մասին` պատմության առջեւ իշխանությունների անպատասխանատվության առիթով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |