Հայաստանը 3-րդ տեղում է Վրաստան այցելուների թվով

Հայաստանը 3-րդ տեղում է Վրաստան այցելուների թվով

PanARMENIAN.Net - Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելուների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182․5 հազար այցելու։

Ըստ Geostat-ի՝ այս տվյալները մոտ 4․5 անգամ ավելի են, քան Ադրբեջանից այցելուների թիվը, հայտնում է Galatv.am-ը։

Վրաստան այցելուների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 256․8 հազար, երկրորդում Թուրքիան՝ 216․4 հազար այցելու։

Ադրբեջանը դեռ չի բացել իր ցամաքային սահմանները, որոնք փակվել էին կորոնավիրուսի համավարակից հետո։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---