ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում 2023-24 թթ․16 մայիսի 2023 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2023-24 թվականներին Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում: Այդ մասին ասվում է բանկի հերթական տարածաշրջանային կանխատեսման մեջ։ Նշվում է, որ գնահատումը կարող է նվազել աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով, հայտնում է Sputnik Արմենիան։ Հայաստանում, ինչպես և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում, զգացվում է ռուսական ձեռնարկությունների տեղափոխման և Ռուսաստանի ու արտասահմանյան երկրների միջև առևտրի հոսքերի վերակողմնորոշման ազդեցությունը: Արդյունքում, Հայաստանի տնտեսությունը 2022-ին աճել է 14․2%-ով՝ հիմնականում առևտրի և ծառայությունների հաշվին, որոնք աճել են 28․2%-ով (արդյունաբերությունը՝ 7․8%-ով)։ Շինարարության ոլորտը 2022 թվականին աճել է 12․5%-ով։ Արտասահմանյան տրանսֆերտների ներհոսքը 2022 թվականին գրեթե կրկնապատկվել է։ Բանկի գնահատականներով՝ երկիր եկած ռուսաստանցիների շնորհիվ (այդ թվում ՝ հայկական ծագման) նրանց ներհոսքն աճել է գրեթե յոթ անգամ (դրա հետ մեկտեղ, Հայաստանի Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրության մեջ դրանք չի բաժանում ըստ ուղարկողների քաղաքացիության- խմբ): Արդյունքում 2023-ի առաջին երեք ամիսներին տնտեսական աճը կազմել է 12.2 տոկոս, բայց նկատելի են դանդաղեցման նշաններ՝ բարձր բազայի ազդեցության պատճառով (2022 թվականին աճն այնքան ուժեղ է եղել, որ հիմա դժվար է այն խոշոր չափով գերազանցել)։ Գնաճը մարտին նվազել է՝ հասնելով 5․4 տոկոսի, Հայաստանի Կենտրոնական բանկի ճիշտ ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ` բանկը բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, ինչպես նաև հայկական դրամի փոխարժեքի ամրապնդման շնորհիվ (ռուսաստանցիներից արտարժույթի ներհոսքի պատճառով), ինչն իջեցրել է ներմուծվող ապրանքների գները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |