ՀՀ-ում 1 տոննա կոկաին են գտել․ ԱԱԾ-ում է17 մայիսի 2023 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստան մրգեր ներմուծող ընկերությունը Պանամա-Իտալիա–Վրաստան երթուղով 1 տոննա կոկաին է ներկրել երկիր, հայտնում է ԱԱԺ-ն։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի մոտ 1 տոննա քաշով թմրամիջոց (մոտ 250 միլիոն եվրո արժողության)»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Թմրամիջոց հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայի ֆինանսական գվարդիան կոկաինի ռեկորդային՝ 2734 կգ խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից Հայաստան էր տեղափոխվում։ Ընթերցեք նաև․ Իտալիայում առգրավել են Էկվադորից Հայաստան ուղարկվելիք գրեթե 3 տոննա կոկաինը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |