Միրզոյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի մասին![]() 19 մայիսի 2023 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի իր պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի մասին։ «Կցանկանայի նշել առաջընթացը, որը գրանցվել է ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներով, մի քանի թեմաներով»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Միրզոյանը խոսել է նաև այլ հարցերի շուրջ ըմբռնման մասին։ «Կցանկանյի նշել ըմբռնումը նաև այլ թեմաների վերաբերյալ՝ հաղորդակցությունների բացում, ապաշրջափակում, հետագա սահմանազատում Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այստեղ կողմերն, անշուշտ, պետք է աշխատեն այդ գործընթացի պարամետրերի հետագա կոնկրետացման վրա»,-ասել է նա։ Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգթոն քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևել են մինչև մայիսի 4-ը։ Բանակցությունների ավարտին Բլինքենը հայտարարել էր զգալի առաջընթացի մասին։ Մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |