Վարչապետ․ ՀՀ-ն պատրաստ է գնալ սահմանագծման՝ ըստ 1975-ի ԽՍՀՄ ԳՇ քարտեզների22 մայիսի 2023 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ հայ–ադրբեջանական ամբողջ սահմանի սահմանագծման ըստ 1975-ի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների։ «Մենք Պրահայում վերահաստատել ենք մեր դիրքորոշումը` այդ քարտեզներով արձանագրված սահմաններից զորքերի հայելային հետքաշումը, ինչը թույլ կտա կայունություն ապահովել։ Այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը ողջունելի է։ 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, սակայն, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ այս առումով տեղաշարժ չկա։ «Ադրբեջանը շարունակում իր ռազմական ճնշման քաղաքականությունը` փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում»,– ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով Սոչիի հոկտեմբերի 31-ի հայտարարությունը, որով կողմերը պետք է խուսափեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |