Տոկաևը՝ Մոսկվայում․ Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան25 մայիսի 2023 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի ՌԴ և Բելառուս միութենական պետություն, բայց կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Մենք ԵԱՏՄ շրջանակում ունենք միութենական պետություն, այսինքն` համաշխարհային պատմության մեջ եզակի նախադեպ է ստեղծվել կամ ֆենոմեն, ինչպես կուզեք՝ պետության ստեղծում «երկու երկիր-մեկ պետություն» բանաձևով, միասնական քաղաքական, իրավաբանական, ռազմական, տնտեսական, արժույթային, մշակութային, հումանիտար տարածքով։ Միասնական միութենական կառավարությամբ, միասնական միութենական խորհրդարանով, ներողություն եմ խնդրում, նույնիսկ միջուկյաին զենքը մեկն է երկուսի համար»,-ասել է Տոկաևը, հայտնում է Meduza-ն։ Տոկաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Թե ինչպես ենք աշխատելու այս պայմաններում՝ դա սկզբունքային հարց է։ Կարծում եմ, մենք պետք է քննարկենք այդ հարցը»,-ասել է նա։ 2022-ի ամռանը Պետերբուգի տնտեսական համաժողովում Տոկաևը «կվազիպետական տարածքներ» էր անվանել և Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները և ասել էր, որ Ղազախստանը նրանց անկախությունը չի ճանաչի, ինչպես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |