2022-ին ՀՀ-ում ՌԴ-ից աշխատանքային միգրանտների թիվն աճել է 272%-ով

2022-ին ՀՀ-ում ՌԴ-ից աշխատանքային միգրանտների թիվն աճել է 272%-ով

PanARMENIAN.Net - 2022 թվականին Հայաստան և Ղազախստան ժամանած ռուսաստանցի աշխատանքային միգրանտների թիվը զգալիորեն աճել է։ ՀՀ պարագայում աճը կազմել է 272%։ Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան, գրում է Gazeta.ru-ն։

Նա նշել է, որ ԵՏՀ-ն վիճակագրություն է վարում միայն այն միգրանտների վերաբերյալ, որոնք տեղափոխվում են բացառապես աշխատանքային նպատակներով: Նա հավելել է, ՌԴ-ից աշխատանքային միգրանտների թիվը Ղազախստանում աճել է 70%-ով։

Օմուրբեկովան նշել է, որ 2022-ին Բելառուսում և Ղրղզստանում նման միտում չի նկատվել։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ 2022-ին ՀՀ ժամանած ռուսաստանցիներից մոտ 108-110,000 ՌԴ քաղաքացի է մնացել երկրում մշտական բնակության։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---