Շոյգու․ Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել ԼՂ շուրջ իրավիճակին և վարկաբեկել ՌԴ քաղաքականությունը25 մայիսի 2023 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել ԼՂ շուրջ իրավիճակին և վարկաբեկել ՌԴ խաղաղապահ քաղաքականությունը։ «Ինչ վերաբերում է իրավիճակը Կովկասի տարածաշրջանում, ապա այն մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում ապահովում է ռուս խաղաղապահ զորակազմը։ Սակայն Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել ԼՂ շուրջ իրավիճակին և վարկաբեկել ՌԴ խաղաղապահ քաղաքականությունը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա, Արևմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, ոչ թե տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման ապահովումը երկարաժամկետ հեռանկարում»։ «Դրա օրինակն է ԵՄ այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, որի կազմում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե ինչով են նրանք այնտեղ զբաղված իրականում «,-ասել է Շոյգուն։ Նա հավելել է, որ «անհրաժեշտ է շարունակել աշխատանքը տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն գործուղելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։ 2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա |