ԱՄՆ Պետդեպը՝ Մոսկվայի եռակողմ հանդիպման մասին․ Սատարում ենք բանակցությունների շարունակմանը26 մայիսի 2023 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ասել է, որ ԱՄՆ-ն սատարում է բանակցությունների շարունակմանը։ «Մոսկվայում ԼՂ խնդրի շուրջ բանակցություններին, ինչպես նկատել եք, չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել․․․Մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Մենք համարում ենք, որ համաձայնություն արդեն ձեռք բերվել է և մենք պնդում ենք, որ երկու կողմերը միասին շարունակեն աշխատել համաձայնության հասնելու համար բոլոր չլուծված հարցերի շուրջ»,-ասել է Միլլերը։ Միլլերը հիշեցրել է՝ մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում երկու կողմերի բանակցությունների, ապա Բրյուսելում դրանց շարունակության մասին։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ պետքարտուղարությունը կողմերի հետ նոր հանդիպումներ ունենա՝ Միլլերն ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի շաբաթ առաջ է նրանց հետ հանդիպել։ «Նա կշարունակի ներառված մնալ գործընթացում, բայց նոր հանդիպումների վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող»,-ասել է նա։ Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |