Ալիևը՝ ԼՂ մասին․ Խորհրդարանը պետք է ցրել, իրեն «նախագահ» անվանողը պետք է հանձնվի![]() 29 մայիսի 2023 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և հայերի հանդեպ, այս անգամ՝ Լաչինից, ուր այցելել էր մայիսի 28-ին։ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանակացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»,-ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։ Նա ասել է, թե միջազգային կազմակերպություններն ամբոջությամբ համաձայն են Բաքվի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում։ «Հիմա մեսիջներ ենք ստանում այն մասին, թե ինչպիսի՞ն է լինելու նրանց ղեկավարության ճակատագիրը։ Արդյո՞ք ենթակա են համաներման։ Ես էլ ասում եմ՝ պետք է նայենք»,-ասել է Ալիևը։ Ըստ նրա, միակ ուղին, որը մնացել է Ղարաբաղի հայերին, հետևյալն է․ «Ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ Ադրբեջանի նորմալ, լոյալ քաղաքացիներ, աղբամանը նետել իրենց կեղծ «պետական ատրիբուտները» և լուծարել խորհրդարանը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |