Politico. Հայաստանը սառում է, Վրաստանը` ավելի բարյացակամ դառնում ՌԴ հանդեպ![]() 31 մայիսի 2023 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Վաշաձեն Politico-ին հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները մտադիր են մերձենալ ՌԴ հետ՝ դա գաղտնի պահելով սեփական ժողովրդից և Եվրոպայից։ Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Վրաստանը բևեցառված երկիր է, և իշխանությունների քննադատները կարծում են, որ այն կարող է միայնակ մնալ, քանի որ հարևան Հայաստանը, ինչպես նաև Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, որոնք ՀԱՊԿ անդամ երկրներ են, սառում են ՌԴ հանդեպ, իսկ Վրաստանը՝ ավելի բարյացակամ դառնում։ Վաշաձեն ասել է․ «Գործող իշխանությունները ցանկանում են մերձենալ Ռուսաստանի հետ, սակայն դա անում են քողարկված կերպով, քանի որ բնակչությունը դեմ է դրան և հավատարիմ է եվրաատլանտյան կողմնորոշմանը»,-ասել է նա։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ կոնֆլիկտի դեպքում, Վրաստանին ոչ ոք չի սատարի, ուստի պետությունը մտադիր չէ աջակցել ՌԴ դեմ գործող արևմտյան պատժամիջոցներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |