Հունիսի 1-ից ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն մգեցված ապակիների համար![]() 1 հունիսի 2023 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ՝ նշելով, որ հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն մգեցված ապակիների համար։ «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության հետ կապված, որը տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Այդ կապակցությամբ պարզաբանում ենք: Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն:Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա»,- ասված է պարզաբանման մեջ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և, որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։ Մշտադիտարկումները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասը, անսալով ոստիկանության հորդորներին, արդեն իսկ հեռացրել են թաղանթները և փոխարինել մգեցված ապակիները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |