Պապիկյանը սահմանին տիրող վիճակը քննարկել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ![]() 3 հունիսի 2023 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ՝ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին Պապիկյանի ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը, հայտնում է ՊՆ-ն: Քահլը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ և քննարկել ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պապիկյանը հանդիպում էր ունեցել Քահլի հետ 2022-ի սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ ներկայացրել էր Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |