Դաշնակցությունը կոալիցիայից դու՞րս է գալիս25 ապրիլի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հենց այս պահին ավարտվել է ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության փակ նիստը: Տեղեկացված աղբյուրներից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի է դարձել, որ այսօրվա քննարկման օրակարգում ընդամենը մեկ հարց էր` կոալիցիայից դուրս գալը եւ ընդդիմությանն անցնելը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, կոալիցիյից դուրս գալու որոշումն արդեն ընդունված է, ավելին կուսակցությունը որոշել է հրաժարվել իր նախարարական պորտֆելներից: Հայաստանի ԱԳՆ-ն ապրիլի 23-ին ստորագրեց հայ-թուրքական համատեղ հայտարարությունը «ճանապարհային քարտեզի» մասին: Մեկնաբանելով տվյալ փաստաթուղթը PanARMENIAN.Net ի թղթակցին` «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այդ նույն օրը երեկոյան հայտարարեց. «Թուրքական բարձրագույն ղեկավարության կողմից հնչեցված հայտարարությունները հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան հարցի լուծման հետ կապելու մասին, Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը, հայկական կողմին անկասկած ոչ ձեռնտու իրադրության մեջ են դնում: Այդպիսի պայմաններուն նույնիսկ խորհրդանշական փաստաթղթի ստորագրումը խոսում է երկրի արտաքին քաղաքական ընթացքը փոխելու մասին: Եւ հարցերի ամբողջ համալիրն, այդ թվում իշխող կոալիցիայից դուրս գալու հարցը, կուսակցության կողմից կքննարկվի վաղը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |