Հայ թենիսիտուհիները շարունակում են անպարտելի սերիան Մալթայի Fed Cup-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Fed Cup եվրոաֆրիկայն գոտու 3-րդ որակավորման խմբի չորրորդ փուլում 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Եգիպտոսի հավաքականի նկատմամբ:



Մենախաղում Աննա Մովսիսյանը նորից պարտության մատնեց Մայ Ել Ուորդանին` հաղթելով առաջին երկու սեթերում 6:4. 6:4 հաշվով: Իսկ Լյուդմիլա Նիկոյանը հաղթանակ տարավ Մեգի Ազիզի նկատմամբ 6:3. 6:2 հաշվով: Զուգախաղում երկու թիմերի մոտ փոփոխություններ կատարվեցին. Աննա Մովսիսյանի փոխարեն, ինչպես անցած փուլում, Նիկոյանի զույգը կազմեց Օֆելյա Պողոսյանը, իսկ Եգիպտոսի հավաքականից Ազիզի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Նիխալ Թարեք-Սախելը: Հայ թենիսիստուհիները զուգախաղերում պարտության մատնեցին եգիպտացիներին 6:3, 3:6, 10:4 հաշվով:



Հայաստանի հավաքականը վերջին փուլից առաջ գործնականում կարողացավ տեղ ապահովել իր համար գալիք տարվա Fed Cup եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարում:





Այսօր 5-րդ եւ վերջին փուլում հայ թենիսիտուհիներն ուժերը կչափեն Բ խմբի աութսայդեր Իսլանդիայի հավաքականի հետ, որը մրցաշարի շրջանակներում բոլոր մրցախաղերը տանուլ էր տվել:



Fed Cup եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի Բ ենթախմբի 4-րդ շրջանի հանդիպման արդյունքները



Մոլդովա- Նորվեգիա- 0:3

Հայաստան- Եգիպտոս- 3:0

Իսլանդիա- Լիխտենշտեյն- 0:3
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---